Թրամփը պատասխանել է «վենեսուելական սցենարով» Պուտինին ձերբակալելու հնարավորության մասին հարցին



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին։

Մասնավորապես, լրագրողը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ով, անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը, ասել էր. «Եթե բռնապետերի հետ կարելի է այդպես վարվել, ապա ԱՄՆ-ն գիտի, թե ինչ պետք է անի հաջորդիվ»:

ԱՄՆ նախագահը, պատասխանելով այս հարցին, հայտարարել է, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա:

«Դե, ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի: Մենք նրա հետ միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Ես շատ հիասթափված եմ: Ես հարթել եմ ութ պատերազմ: Ես կարծում էի, որ սա կլինի միջին բարդության կամ, թերևս, ամենապարզերից մեկը: Վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրել են 31,000 մարդ, որոնցից շատերը ռուս զինվորներ էին, իսկ ռուսական տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում: Կարծում եմ՝ ի վերջո մենք ամեն ինչ կհարթենք»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment