Երևանում բնակելի տուն է այրվել․ հրշեջները շուրջ 1 ժամ պայքարել են կրակի դեմ

Հրդեհի ահազանգ․ Երևանում բնակելի տուն է այրվել

Երևանում բնակելի տուն է այրվել․ հրշեջները շուրջ 1 ժամ պայքարել են կրակի դեմ


ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։09-ին, մարվել՝ 21։36-ին։ Այրվել է տունը (մոտ 20 քմ) մասամբ՝ (մոտ 15 քմ) գույքով։


Leave a Comment