Այսօր՝ հունվարի 10-ին, ծննդյան տարեդարձն է նշում «Մանկական Եվրատեսիլ» 2021-ի Հայաստանի պատվիրակ Մալենան։
Օրվա առթիվ՝ նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, ինստագրամյան իր էջում դստեր լուսանկարներն է հրապարակել ու գրել.
«Իմ կյանքի գլխավոր, միակ ձեռքբերում, գրում եմ, սիրտս պայթումա ուրախությունից, հուզմունքից, իմ աշխարհ, ծնունդդ շնորհավոր»։
Նշենք, որ Աննան ու Մալենան մի քանի տարի է, ինչ գտնվում են ԱՄՆ-ում։ Պատճառը՝ Մալենայի հետագա կարիերան է։