Փրկարարները 3 օրում արգելափակումից դուրս են բերել ավելի քան 50 մեքենա և 80 քաղաքացու. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260110/prkararnery-3-orum-argelapakumic-durs-en-berel-aveli-qan-50-meqena-ev-80-qaghaqacu-ngn-97627461.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0a/97626639_171:0:2902:2048_1920x0_80_0_0_bd0904ba16d8cce7d9da2d26efebcf63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), արգելափակում, ձյուն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), արգելափակում, ձյուն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Տրանսպորտային միջոցները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակվել են ձյան առատ տեղումների պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Փրկարարները հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ի 08։00-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել ավելի քան 50 տրանսպորտային միջոց և 80 քաղաքացու: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և 84 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ փրկարարներն այդ գործողություններն իրականացրել են ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով:

Հիշեցենք, որ օդերևութաբանների խանխատեսումներով` Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին գոտիներում այսօր սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Leave a Comment