https://arm.sputniknews.ru/20260110/karvogh-e-virahatutjun-pahanjvel-tsarukjany-chempivonakan-gvotu-hamar-chkajacats-marti-masin-97626449.html
Կարող է վիրահատություն պահանջվել. Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար չկայացած մարտի մասին
Կարող է վիրահատություն պահանջվել. Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար չկայացած մարտի մասին
Sputnik Արմենիա
Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ: 10.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-10T11:52+0400
2026-01-10T11:52+0400
2026-01-10T11:52+0400
արման ծառուկյան
մենամարտ
հիվանդություն
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74528737_0:0:1600:901_1920x0_80_0_0_bdd7c63ecb7702fd67969c96a3e294cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի պոդկաստում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթել Է Հուքերին Քաթարի UFC մրցաշարի գլխավոր մենամարտումԾառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտի, սակայն ցավ է զգացել, և ՄՌՏ անցնելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածք: Արմանի խոսքով` եթե ճողվածքը հանկարծ գլուխ բարձրացնի, կարող է վիրահատության կարիք ունենալ:Նշենք, որ 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում պետք է կայանար Ծառուկյանի և Մախաչովի միջև երկրորդ մենամարտը։ Վնասվածք ստացած Ծառուկյանի փոխարեն պայքարի է դուրս եկել բրազիլացի Ռենատո Մոյկանոն և պարտվել հենց առաջին ռաունդում:Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ:Արման Ծառուկյանը պատմել է` ինչպես է վնասվածք ստացել Մախաչևի հետ մենամարտից առաջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74528737_140:0:1525:1039_1920x0_80_0_0_eeb506a86775dd25204b0eb32bdaae8d.jpg.webp
արման ծառուկյան, մենամարտ, հիվանդություն, վիրահատություն
արման ծառուկյան, մենամարտ, հիվանդություն, վիրահատություն
Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի պոդկաստում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:
Ծառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտի, սակայն ցավ է զգացել, և ՄՌՏ անցնելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածք: Արմանի խոսքով` եթե ճողվածքը հանկարծ գլուխ բարձրացնի, կարող է վիրահատության կարիք ունենալ:
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում պետք է կայանար Ծառուկյանի և Մախաչովի միջև երկրորդ մենամարտը։ Վնասվածք ստացած Ծառուկյանի փոխարեն պայքարի է դուրս եկել բրազիլացի Ռենատո Մոյկանոն և պարտվել հենց առաջին ռաունդում:
Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ: