Վատիկանը խնդրել է ԱՄՆ-ին թույլ տալ Մադուրոյին փախչել Ռուսաստան


Միջազգային


Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը խնդրել է Վաշինգտոնի վարչակազմին չշտապել Վենեսուելայի դեմ գործողությունների հարցում՝ անկայունությունից և արյունահեղությունից խուսափելու համար։

Այս մասին հայտնել է The Washington Post-ը: Ըստ իր աղբյուրների՝ դեկտեմբերի վերջին կարդինալը Վատիկանում ԱՄՆ դեսպան Բրայան Բիրչից հարցրել է Վենեսուելայի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի մասին և փորձել է պարզել, թե արդյոք ԱՄՆ-ն ձգտում է երկրում իշխանափոխության։ Հրատարակությունը նշում է, որ Պարոլինը օրեր շարունակ փորձում է կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հուսահատորեն ձգտելով կանխել արյունահեղությունն ու անկայունությունը Վենեսուելայում։

Հոդվածում նշվում է, որ կարդինալը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին թույլ տալ լքել երկիրը:

Հրատարակության տվյալներով՝ Պարոլինը Բիրչին ասել է, որ Մադուրոն կարող է ապաստան ստանալ Ռուսաստանում։


Leave a Comment