10 հունվարի 2026 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – Nestlé ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ։
Սննդի տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը:
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որNestlé ընկերության շոկոլադների և այլ արտադրանքի հետ կապված որևէ խնդիր չկա, սպառողները կարող են հանգիստ օգտագործել դրանք, հայտնում է Aysor.am-ը:
«Խնդիր եղել է միայն «NAN» ապրանքանիշի կաթնախառնուրդի որոշակի խմբաքանակի հետ, և չնայած ներմուծողը հավաստիացնում է, որ Nestlé-ի նամակը ստանալուց անմիջապես հետո սկսել է խմբաքանակների հետկանչը, այնուամենայնիվ, հորդորում եմ կաթնախառնուրդը գնելիս անպայման նայել խմբաքանակը»,-նշել է Հարությունյանը։