Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվել են ամբողջ գիշեր


Միջազգային


Իրանում երկու շաբաթ առաջ սկսված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվել են գիշերը:

Ցուցարարները գիշերը դուրս են եկել Թեհրանի և մի քանի այլ քաղաքների փողոցներ՝ վանկարկելով կառավարության դեմ կարգախոսներ։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բողոքի ցույցերը տեղի են ունեցել միաժամանակ մի քանի քաղաքներում և նպատակ ունեին մարտահրավեր նետել քաղաքական կառավարման գործող համակարգին։

Միևնույն ժամանակ լրատվամիջոցները տարածել են քաղաքային փողոցներում ավերածությունների կադրեր։ Ցուցարարներին մեղադրել են հանրային սեփականության ոչնչացման և երկրի դեմ թշնամական գործողությունների մեջ:


Leave a Comment