Հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։
Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։
Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գրվում է վիրահատարանում։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Ըստ Shamshyan .com-ի տեղեկությունների՝ Չարենցավանում մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։
—
Իսկ «Makaryan news»-ը հաղորդում է, որ Չարենցավանի ոստիկանության դիմաց մարդաշատ է. ժամանել են հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ:
Աղբյուրը նշում է, որ այսօր տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է սպանությամբ: Սպանվածը 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է, նա տարիներ առաջ` 2010 թ. Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի ազգականն է, իսկ վիրավորներից մեկը Տարզան մականունով և քրեական պատմութնուններով հայտնի Արմեն Խալաթյանի որդին է: