«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Ավարտվեց Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցը TRT-ին: Կներկայացնենք հարցազրույցի առանձին կարևոր կետերը`
Այժմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք խաղաղությանը մոտ ենք ավելի քան երբևէ։
Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը։
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք բխում են իրական պատճառներից և կառուցվածքային խնդիրներից, մանիպուլացվում են Իրանի մրցակիցների կողմից։ Իսրայելը փորձում է օգտվել դրանից»։