Aurora News | ԱՄՆ-ն ու Վենեսուելան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում

ԱՄՆ-ն և Վենեսուելան սկսել են քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այդ նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը ժամանել է Կարակաս՝ գնահատելու երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հնարավոր վերագործարկումը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը:

Միևնույն ժամանակ Վենեսուելան նույնպես նախատեսում է իր դիվանագետներին ուղարկել Միացյալ Նահանգներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այդ քայլը պետք է նպաստի ուղիղ հաղորդակցության վերականգնմանը։

Կողմերի նախաձեռնությունները վկայում են, որ Վաշինգտոնն ու Կարակասը փորձում են դուրս գալ երկարատև դիվանագիտական դադարից և ստեղծել երկխոսության համար նոր պայմաններ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է Սպիտակ տուն՝ այցելելու թույլտվություն ստանալու համար:

Leave a Comment