Գնման ապրանքների նախնական ցանկ, եկեղեցու հարցով Բարենորոգման խորհուրդ, Փաշինյանի ուխտերթ․ շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից

Հունվարի 5-9 ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։

Երևանն ու Բաքուն փոխանակել են վաճառքի և գնման ապրանքների նախնական ցանկը:

Եկեղեցու հարցով Բարենորոգման խորհուրդ է ստեղծվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուխտերթ է անցկացրել:

Կաթողիկոսը Սուրբծննդյան պատարագին հայտարարել է՝ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, բայց անսասան է:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայելյանի տուգանքը՝ Tour de Ski-ի ժամանակ «Ադրբեջան» գրությունը ծածկելու համար

Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին:

Հալեպում բախումներ են, հայերի բնակարաններ են վնասվել:

ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային, գերեվարել նախագահին ու մեղադրանք առաջադրել:

Leave a Comment