Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը նվազագույն կենսաթոշակի բարձրացման օրինագիծը ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ նվազագույն կենսաթոշակը 2026-ին կբարձրացվի մինչև 20.000 լիրա (մոտ 177.000 դրամ)։ Օրինագիծը կվերաբերի 4.3 մլն թոշակառուի։ Նշենք, որ 2025-ի դեկտեմբերի դրությամբ նվազագույն կենսաթոշակը կազմել էր 16.881 լիրա (149.000)։
Օրինագծի ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմամբ՝ «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։