The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026-ի զբոսաշրջային լավագույն ուղղությունների ցանկում

Հայաստանը հայտնվել է հեղինակավոր The New York Times պարբերականի «52 Places to Go in 2026» ցանկում:

Որպես 2026 թվականի կարևորագույն իրադարձություն նշվում է մայիսին Երևանում կայանալիք Concours Mondial de Bruxelles գինու հեղինակավոր միջազգային մրցույթը: Հայաստանն ունի գինեգործության ավելի քան 6000 տարվա պատմություն և զբոսաշրջիկներին առաջարկում է շրջագայություններ գինեգործական չորս հիմնական տարածաշրջաններում: Այս ժառանգությունը համաշխարհային փորձագետների կողմից դիտարկվում է որպես երկրի այցեքարտերից մեկը:

Բացի գինեգործությունից, հոդվածում առանձնացվում են Հայաստանի բնական տարածքները, մասնավորապես՝ Սևանա լիճը, նրա ափամերձ հատվածները «Դիլիջան» ազգային պարկը:

Հատուկ անդրադարձ է կատարվում տարածաշրջանի կենսաբազմազանությանը, որտեղ պահպանվում են բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակներ:

Պարբերականը նշում է, որ Կովկասի սրտում գտնվող երկիրը տասնամյակներ շարունակ միշտ էլ գրավել է արշավների սիրահարներին, սակայն այժմ զբոսաշրջային հոսքերը առանձնահատուկ կտրուկ են աճում:

Leave a Comment