Անժամկետ հացադուլ՝ դատարանի դահլիճից. Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարաձգվեց

Դատարանը երեք ամսով երկարաձգել է Իմնեմնիմի փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքները: Նոյեմբերի 13-ից անազատության մեջ են տղաները՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքներին պատասխանելուց հետո հարուցված քրեական գործով: Այսօր դատարանին հանրային մեղադրողը փորձել է համոզել, թե կալանքի փոխարեն այլ խափանման միջոց կիրառելու դեպքում հաղորդավարների փախուստի ռիսկ կա: Դատարանի որոշման դեմ բողոքով՝ անժամկետ հացադուլի մասին է հայտարարել Նարեկ Սամոսնյանը:

 

Leave a Comment