Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր


Բիզնես


Ամերիկացիները կալանավորել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող ևս մեկ տանկեր։ Սա «Օլինա» նավթատարն է։ Նավը նախկինում լքել էր Վենեսուելան և վերադարձել տարածաշրջան՝ օգտագործելով կեղծ Արևելյան Թիմորի դրոշը։

Տանկերը տեղափոխում էր ռուսական նավթ և զբաղվում էր նավթի և նավթամթերքի արտահանմամբ Բալթիկ և Սև ծովերի նավահանգիստներից, ինչպես նաև Հեռավոր Արևելքից՝ հիմնականում Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա։ Նավը ենթարկվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների։



Leave a Comment