Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 40 մլրդ դոլարի

Լոնդոնում կայացած «Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովի» (JETCO) 8-րդ նիստում կողմերը պայմանավորվել են իրենց առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 40 միլիարդ դոլարի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Փիթեր Քայլի նախագահությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, ներդրումների խթանմանը և մաքսային գործընթացների դյուրացմանը վերաբերող հարցեր:

Նիստի արդյունքներով ստորագրվել է «JETCO»-ի արձանագրությունը և 2026–2027թթ. գործողությունների ծրագիրը, որոնք նախատեսում են համագործակցության ընդլայնում՝ առևտրի թվայնացումից մինչև երրորդ երկրներում համատեղ ծրագրերի իրականացում։ Կողմերը նաև պայմանավորվել են փետրվարին Լոնդոնում շարունակել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի թարմացման բանակցությունները:

Leave a Comment