Գալշոյան փողոցում բшխվել են «SsangYong Actyon»-ը և «Tesla»-ն․ վերջինը բшխվել է հաստաբուն ծառին․ կա վիրшվոր



Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Գալշոյան փողոցում բախվել են 77-ամյա Զավեն Հ․-ի վարած «SsangYong Actyon» մակնիշի և 37-ամյա Եղիշե Մ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր 25-ամյա Ժանետ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment