Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, բայց հույս ունի չկիրառել դրանք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու սենատի օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառման կարիք չի լինի։

«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել»,- ասել է Թրամփը Fox News-ի հարցազրույցում։

Հինգշաբթի երեկոյան ավելի վաղ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցցանցում հայտնել էր, որ Թրամփը կանաչ լույս է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր օրինագծին։

«Նախագահ Թրամփի հետ այսօր մի շարք հարցերի վերաբերյալ շատ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս է տվել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծին, որի վրա ես ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլյումենթալի եւ շատ ուրիշների հետ»,- գրել է Գրեհեմը՝ հույս հայտնելով, որ օրինագծի քվեարկությունը տեղի կունենա «արդեն հաջորդ շաբաթ»։

Գրեհեմը եւ նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլյումենթալը օրինագիծը ներկայացրել են անցյալ տարվա ապրիլի սկզբին։

Leave a Comment