Իրանում խորացող տնտեսական ճգնաժամը և զանգվածային բողոքի ակցիաները, ինչպես նաև Իսրայել–Իրան ռազմական լարվածությունը տարածաշրջանում նոր անվտանգային քննարկումների պատճառ են դարձել։ Այս համատեքստում Թուրքիայի և տարածաշրջանի հանրային դիսկուրսում շրջանառվում է հարցը՝ «Իրանից հետո արդյո՞ք հաջորդ թիրախը կարող է դառնալ Թուրքիան». Manşet-ի հրապարակումն է փոխանցում ermenihabe-ը:
«Վերլուծությունների համաձայն՝ այս պահին Թուրքիայի՝ ուղղակի ռազմական թիրախ դառնալու վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան: Տարածաշրջանային զարգացումներն էլ հիմնականում կապված են Իրան–Իսրայել հակամարտության և դրա ստեղծած աշխարհաքաղաքական ռիսկերի հետ, որոնց ազդեցությունը Թուրքիայի վրա կարող է լինել առավելապես անուղղակի՝ տնտեսության, սահմանային անվտանգության և միգրացիոն հոսքերի միջոցով։
Թեմայի վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում նաև Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, թե Իսրայելի ռազմավարական նպատակների շրջանակում դիտարկվում է նաև «Անատոլիան»՝ կոչ անելով մշտական զգոնության։ Միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ընդգծում է, որ Անկարան կողմ է տարածաշրջանային խնդիրների լուծմանը դիվանագիտական ճանապարհով և չի ձգտում ուղղակի ռազմական բախումների։
Փորձագիտական շրջանակներում էլ, հերքելով Ֆիդանի խոսքերը, նշում են. «Թուրքիան փորձում է վարել կայունացնող և զսպող քաղաքականություն՝ կանխելով տարածաշրջանային լարվածության հետագա տարածումը»»,- նշում է լրատվամիջոցը: