9 հունվարի 2026 – 18:09 AMT
PanARMENIAN.Net – Տեր Եսային քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղղված հորդորները՝ դրանք որակելով որպես պառակտման փորձ:
«Կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է»,- ասել է Տեր Եսային, հայտնում է Auroranews.am-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՀԱԵ բարենորոգման կողմնակիցները պետք է մասնակցեն պատարագի բոլոր եկեղեցիներում և «համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք չհիշտակաեն կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ»: Նա հավելել է, որ դա պետք է լինի բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է եկեղեցու բարենորոգման ուղղությամբ նոր կառույցի՝ Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որի նպատակն է համակարգել բարենորոգման գործընթացի կազմակերպչական աշխատանքները։ Վարչապետը կոչ էր արել ինչպես հոգևորականներին, այնպես էլ հավատացյալներին միանալ այս օրակարգին։