Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասում առանձնազրույցներ է ունեցել բանակի պաշտպանունակության բարձրացման վերաբերյալ

Հունվարի 9-ին այցելել եմ ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել եմ բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել ենք նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:

Պատասխանել եմ զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։

Leave a Comment