Իշխանությունը Արգիշտի Քյարամյանի՞ն է նախապատրաստում որպես հաջորդ գլխավոր դատախազ․ վերլուծություն

ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարեվարքության ստուգման գործընթաց չկա։ Այս մասին 24News-ին հայտնեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարքության ստուգման գործընթաց, ինչը կարող է կատարվել երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար:

Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է այս թեմային և լրատվամիջոցներին հայտնել, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

24News-ը ԿԿՀ-ից տեղեկացավ նաև, որ նախարարի պաշտոնին նշանակվելու համար դեռևս անհրաժեշտ չէ բարեվարքության ստուգում անցնել, օրենսդրական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ստացվում է՝ եթե առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության ստուգում իրականացնի, ապա Քյարամյանի թեկնածությունը դիտարկվում է որպես Գլխավոր դատախազի պաշտոնին նշանակման համար։

Ի դեպ, 24News-ի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Փաշինյանը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին փոխարինելու մտադրություն դեռևս չունի։

Մերի Մանուկյան

Հասմիկ Սարգսյան

—00—ԼԱ

 

 

Leave a Comment