Ի դեպ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցում պնդել է, թե Հայաստանի կողմից մոտ 110 քառակուսի կիլոմետր Ադրբեջանին պատկանող տարածք է վերահսկվում։ Հատկանշական է, որ նախորդ հայտարարություններում և հարցազրույցներում նույն պնդումն անելու համար Սիմոնյանը զգուշորեն օգտագործում էր «ենթադրենք» բառը, մինչդեռ այժմ մի քանի անգամ ընդգծում է՝ «պաշտոնապես ասում եմ»։
Հարց է առաջանում․ ի՞նչ փոխվեց այդ «ենթադրենք»-ից մինչև «պաշտոնապես»։ Ո՞վ հաստատեց այդ թվերը, ո՞ր քարտեզներով, ո՞ր չափման մեթոդաբանությամբ։ Թե՞ պետական մակարդակում արդեն կարելի է թվեր հնչեցնել՝ առանց հանրությանը դրանց ծագումնաբանությունը ներկայացնելու։
Հենց դա էլ պարզելու համար լրատվամիջոցներից մեկը հարցումով դիմել է Սիմոնյանին, ինչին ի պատասխան՝ ԱԺ մամուլի ծառայությունը խորհուրդ է տվել դիմել սահմանազատման հանձնաժողովին։
Ալեն Սիմոնյանը, օրինակ, նույն ջանասիրությամբ չի շեշտում, թեԱդրբեջանը որքան քառակուսի կիլոմետրեր է օկուպացրել Հայաստանից և ինչպես է օկուպացրել ամբողջ Արցախը։
Հետաքրքիր է՝ երկրի առաջին դեմքերի կողմից էլ ինչպիսի՞ «պաշտոնական» տեղեկություններ կարող են հայտնվել հանրային դաշտում՝ առանց փաստական հիմքերի, քարտեզների կամ հանրային հաշվետվողականության։ Այդ դեպքում ո՞վ է քաղաքական պատասխանատվություն կրում հրապարակային հնչեցված «պաշտոնական» թվերի համար։