Ամանորի գիշերը 33-ամյա կինը գազային ատրճանակից կրակոցներ է արձակել (ՎԻԴԵՈ)

Ամանորի գիշերը 33-ամյա կինը  գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցցանցում. ՎԻԴԵՈ

Ամանորի գիշերը 33-ամյա կինը  գազային ատրճանակից կրակոցներ է արձակել (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ:


Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։


Ըստ հաղորդագրության, պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում:


Գազային ատրճանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




Leave a Comment