Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վենեսուելայում իրականացված հատուկ գործողությունից և երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը Ուկրաինայում։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։
«ԱՄՆ-ը պետք է պարզապես ընդունի Ռուսաստանի գործողությունների իրավաչափությունը ՍВО-ի ընթացքում»,– ընդգծել է Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ նման քայլը կլինի ստեղծված իրավիճակի տրամաբանական հետևանքը։
Մեդվեդևը նաև նշել է, որ ինչպես իշխող Հանրապետական, այնպես էլ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պետք է դադարեցնեն Ռուսաստանի քաղաքականության քննադատությունը Ուկրաինայի հարցում։ Ավելի վաղ նա Մադուրոյի առևանգումը որակել էր որպես «համաշխարհային աղետ»՝ ընդգծելով, որ միջազգային հարաբերությունները վերածվել են «լիակատար քաոսի»։