https://arm.sputniknews.ru/20260109/irany-chi-handurzhi-ir-taratsqum-gvortsakalneri-nerkajutjuny-khamenei-97611618.html
Իրանը չի հանդուրժի իր տարածքում գործակալների ներկայությունը. Խամենեի
Իրանը չի հանդուրժի իր տարածքում գործակալների ներկայությունը. Խամենեի
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդը անհեթեթություն է անվանել Դոնալդ Թրամփի սպառնալիքները: 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T16:37+0400
2026-01-09T16:37+0400
2026-01-09T16:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204974_0:0:1600:901_1920x0_80_0_0_d27d6b83c2d06ec1398f409b28d7dfe3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Իրանը չի հանդուրժի իր տարածքում գործակալների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով երկրում մոլեգնող զանգվածային ցույցերը:Նրա խոսքով՝ անցած գիշեր Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում մի խումբ վանդալներ զբաղված են եղել պետական օբյեկտներ ավերելով՝ գործելով ի շահ ԱՄՆ նախագահի: Խամենեին հայտարարել է, որ այդ գործողությունները նպատակ ունեն խաթարել երկրի կայունությունը և իրականացվում են արտաքին աջակցություն ստանալու հույսով։«Իրանի Իսլամական Հանրապետությունը զիջումների չի գնա և չի հանդուրժի գործակալների ներկայությունն իր տարածքում», – ընդգծել է նա։Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին` Խամենեին անհեթեթություն է անվանել բողոքի ցույցերն ուժով ցրելու դեպքում ռազմական միջամտության սպառնալիքները: Նա հավելել է՝ ԱՄՆ նախագահը պետք է կենտրոնանա իր երկրի ներքին խնդիրների վրա:Իրանի գերագույն առաջնորդը նաև հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի իր սկզբունքներից` հիշեցնելով, որ պատմության մեջ շատ ինքնահավան կառավարիչներ՝ փարավոններից մինչև Ռեզա շահը և Մոհամմադ Ռեզան, գահընկեց են արվել իրենց հզորության գագաթնակետին: Նրա խոսքով՝ նման ճակատագիր է սպասում նաև Իրանի ներկայիս հակառակորդներին։Իրանում անցած գիշեր տեղի են ունեցել վերջին օրերի ամենածավալուն ցույցերը։ Երկրում անջատվել է ինտերնետը։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204974_179:0:1600:1066_1920x0_80_0_0_dc21948ac7be7a639aed7227ba0657c3.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, այաթոլլա ալի խամենեի
Իրանի գերագույն առաջնորդը անհեթեթություն է անվանել Դոնալդ Թրամփի սպառնալիքները:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Իրանը չի հանդուրժի իր տարածքում գործակալների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով երկրում մոլեգնող զանգվածային ցույցերը:
Նրա խոսքով՝ անցած գիշեր Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում մի խումբ վանդալներ զբաղված են եղել պետական օբյեկտներ ավերելով՝ գործելով ի շահ ԱՄՆ նախագահի: Խամենեին հայտարարել է, որ այդ գործողությունները նպատակ ունեն խաթարել երկրի կայունությունը և իրականացվում են արտաքին աջակցություն ստանալու հույսով։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը զիջումների չի գնա և չի հանդուրժի գործակալների ներկայությունն իր տարածքում», – ընդգծել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին` Խամենեին անհեթեթություն է անվանել բողոքի ցույցերն ուժով ցրելու դեպքում ռազմական միջամտության սպառնալիքները: Նա հավելել է՝ ԱՄՆ նախագահը պետք է կենտրոնանա իր երկրի ներքին խնդիրների վրա:
Իրանի գերագույն առաջնորդը նաև հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի իր սկզբունքներից` հիշեցնելով, որ պատմության մեջ շատ ինքնահավան կառավարիչներ՝ փարավոններից մինչև Ռեզա շահը և Մոհամմադ Ռեզան, գահընկեց են արվել իրենց հզորության գագաթնակետին: Նրա խոսքով՝ նման ճակատագիր է սպասում նաև Իրանի ներկայիս հակառակորդներին։
Իրանում անցած գիշեր տեղի են ունեցել վերջին օրերի ամենածավալուն ցույցերը։ Երկրում անջատվել է ինտերնետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի: