Այսօր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 102-ամյակն է. նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել

Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհվեցին ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի շիրիմին՝ ծննդյան 102-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ և Փարաջանովի արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Ներկաները խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Սերգեյ Փարաջանովի շիրիմին:

Նշենք, որ լեգենդար կինոռեժիսորի 100-ամյակը հանդիսավորությամբ նշվել է 2024 թվականին․ հոբելյանն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:

—00—ՄԱ

Leave a Comment