Գերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DT


Կարծիք


Գերմանիայի Ձախ կուսակցության համանախագահ Յան Վան Աքենը մեկնաբանել է Գերմանիայի տարածքում ԱՄՆ-ի հրթիռներ տեղակայելու ծրագրերը։ Այս մասին Նա հայտնել է Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։

Վան Աքենը սխալ է անվանել Գերմանիայում միջին հեռահարության ամերիկյան հրթիռների տեղակայման պլանները։ «Դա մեզ ներքաշելու է Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ։ Մենք կարող ենք նաև ձեռնպահ մնալ դրանից և օգտագործել այն որպես զինաթափման բանակցությունների մեկնարկային կետ», – կոչ է արել կուսակցության առաջնորդը։ 



Leave a Comment