Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակը:
Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։
Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։Քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։
Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ընտրվել է Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1996 թվականին:
Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։ 2007 թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու։