Իսրայելը և ԱՄՆ-ն պատասխանատու են երկրում լայնածավալ անկարգnւթյունների համար. Իրանի հոգևոր առաջնորդ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելը և Միացյալ Նահանգները պատասխանատու են երկրում լայնածավալ անկարգությունների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Չնայած վերջին օրերի անկարգությունները սկսվել են տնտեսական անկայունության դեմ բողոքի ցույցերից, սիոնիստական ​​թշնամին (խմբ.՝ Իսրայելը) դրանք ուղղորդել է երկրում իրավիճակն ապակայունացնելու համար: Թրամփի վերջին հայտարարությունները միայն հաստատում են երկու ռեժիմի դավադրությունը, որոնք ձգտում են խաթարել Իրանի ժողովրդի հիմքերը: Իրանի ժողովուրդն արդեն իսկ ցույց է տվել իր միասնությունը Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում՝ ստիպելով թշնամուն ընդունել ռազմավարական պարտությունը: Այսօր, նույն միասնությամբ, մենք կխափանենք նրանց բոլոր կործանարար ծրագրերը», – նշել է Խամենեին:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment