ՀԷՑ-ը խլելու պրոցեսը քաղաքական էր, ու գործընթացը մինչև վերջ ավարտված չի, հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԷՑ-ը խլելու պրոցեսը քաղաքական էր, ու գործընթացը մինչև վերջ ավարտված չի: Այս մասին հայտնեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք այստեղ էլ վիճարկումներ ունենք, դատական կարգով, միջազգայինում էլ ունենք, ՍԴ-ում էլ գործ ունենք, վերջնական ավարտված չի, բայց խլելու պրոցեսը քաղաքական էր ընդամենը: Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը տալուց հետո իրենք (իշխանությունները, խմբ․) որոշեցին, որ ՀԷՑ-ը պետք է վերցնեն, ՀԷՑ-ը պետք է վերցնեն որպես իրենց կարծիքով պատժամիջոց», – ասաց Ղազինյանը:
Նրա խոսքով` խնդիրը միանշանակ դարձել է քաղաքական, և այստեղ չկա 2-րդ տարբերակ: