Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ օգտագործեն իրենց ՀՕՊ պաշարները և անմիջապես դրանք Ուկրաինային տրամադրեն՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համակարգի կիրառումից հետո։
Հունվարի 9-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված հասցրին՝ ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման: Օգտագործվել են ցամաքային և ծովային տեղակայման ճշգրիտ կառավարվող հեռահար զենքեր, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության ցամաքային շարժական հրթիռային համակարգը, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր:
«ԵՄ երկրները պետք է շարունակեն տեղակայել իրենց ՀՕՊ պաշարները և անհապաղ մատակարարեն դրանք (Ուկրաինային – խմբ.)»,- գրել է նա սոցիալական ցանցերում: