Մենք ապրում ենք իրական աշխարհում, որը ղեկավարվում է ուժով, հարկադրանքով, իշխանությամբ. Միլլեր


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար իր իշխանությունը սահմանափակում է միայն ինքը։

Արդյո՞ք իր գլոբալ լիազորություններն ունեն սահմանափակումներ, լրագրողի հարցին նա պատասխանել է. «Այո, կա մեկ սահմանափակում։ Իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական միտքը։ Դա միակ բանն է, որ կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ միջազգային իրավունք պետք չէ։ Ես չեմ ցանկանում վնասել մարդկանց»,- ասել է նա։

Երբ Թրամփին հարցրել են, թե արդյո՞ք վարչակազմը պարտավոր է պահպանել միջազգային իրավունքը, նա պատասխանել է` այո։ Միևնույն ժամանակ նշելով, որ ինքն է որոշելու, թե երբ են այդ սահմանափակումները կիրառելի Միացյալ Նահանգների համար։ «Դա կախված է նրանից, թե ինչպես եք սահմանում միջազգային իրավունքը»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը հունվարի 5-ին էր հայտարարել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար գործելու է ուժի, այլ ոչ թե միջազգային իրավունքի դիրքերից։

«Դուք կարող եք ինչ ուզում եք ասել միջազգային սիրալիրությունների և նման բաների մասին։ Բայց մենք ապրում ենք իրական աշխարհում, որը ղեկավարվում է ուժով, հարկադրանքով, իշխանությամբ։ Դա աշխարհի երկաթե օրենքն է»,- հայտարարել էր Միլլերը։



Leave a Comment