Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը չի ընկրկի անհնազանդությունների առաջ։ Այդ մասին նա նշել է հունվարի 9-ի իր ուղերձում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Հունվարի 8-ի երեկոյից Իրանում կապի տատանումներ են, որոնց հետևանքով չեն գործում բազմաթիվ լրատվական կայքէջեր։ «Յուրաքանչյուրը պետք է իմանալ, որ Իսլամական հանրապետությունը եկել է իշխանության հարյուր հազարավոր պատվարժան մարդկանց արյան գնով և չի ընկրկի ապստամբների առաջ», – նշել է Խամենեին։ Իրանի գերագույն առաջնորդը ցույցերի մասին խոսելիս մեղադրել է «օտար ուժերի հովանավորությունը» վայելողներին Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ։ Նա այդ համատեքստում թիրախավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ ցուցարարների գործողությունները համարել որպես վերջինիս հաճոյանալու փորձ։ «Նրանք […]