Այսօր թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը վերջնակետում հաց ուտելիս ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից, հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։
«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն», – նշել է Ասատրյանը։
Նա ավելացրել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։