Կլիչկոն կոչ է արել ժամանակավորպես լքել Կիևը

Կլիչկոն կոչ է արել ժամանակավորպես լքել Կիևը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, առանց ջեռուցման է մնացել մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով, որը առաջացել է ռուսական զանգվածային հարձակման հետևանքով։

Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։

Նա հավելել է, որ Կիևի վրա գիշերային հարձակումն ամենացավոտն է եղել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների ընթացքում։ 

Ուկրաիանական զլմ-ները հաղորդում են նաև, որ մայրաքաղաքում ջուրը հեռացվում է շենքերի ջեռուցման համակարգերից՝ խողովակների պայթելը կանխելու համար։

Սա անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ խողովակներին և ռադիատորներին զգալի վնասից խուսափելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment