https://arm.sputniknews.ru/20260109/ajlakhvohnerin-pvordzum-en-vakhecnel-imnemnimii-heghinakneri-ajakicnery-datarani-dimac-en-97606022.html
Այլախոհներին փորձում են վախեցնել. «Իմնեմնիմիի» հեղինակների աջակիցները դատարանի դիմաց են
Այլախոհներին փորձում են վախեցնել. «Իմնեմնիմիի» հեղինակների աջակիցները դատարանի դիմաց են
Sputnik Արմենիա
Իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T14:45+0400
2026-01-09T14:45+0400
2026-01-09T15:04+0400
«իմնեմնիմի» հաղորդաշար
նարեկ սամսոնյան
վազգեն սաղաթելյան
հհ դատախազություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97602997_1:0:1100:618_1920x0_80_0_0_8c466880763ad9fdfc8dc2710e4cbf45.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների միջև ընդհանուրն այն է, որ բոլորն այլախոհ են, և իշխանությունը փորձում է ճնշել ու վախեցնել նրանց։ Այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իրավական համակարգն օգտագործվում է նաև ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու նպատակով։Նշենք, որ այսօր Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստն է։Դիտարկմանը, թե իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում, Մամիջանյանն արձագանքեց՝ նշելով, որ դա անհեթեթություն է։«Ակնհայտ է փաստը, որ առաջիկա էլեկտորալ և ընտրական կարևորագույն գործընթացների ժամանակ Փաշինյանն ու իր այդ խմբակն օգտագործելու են այդ թեզը, թե իբր արտաքին միջամտություն է, հիբրիդային պատերազմ և այլն։ Այսինքն՝ մինչև ընտրություններն ինչ անօրինականություն էլ անի Փաշինյանը, դա ձևակերպվելու է որպես հիբրիդային պատերազմ»,– նշեց Մամիջանյանը։Առաջին դատական նիստում Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին աջակցելու էին եկել նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։ Դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի և Սամսոնյանի համախոհները՝ նրանց նկարներով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով։Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97602997_142:0:966:618_1920x0_80_0_0_a2bce9a547143c3c7b700b2a4ecdc416.jpg.webp
«իմնեմնիմի» հաղորդաշար, նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, հհ դատախազություն, դատարան
«իմնեմնիմի» հաղորդաշար, նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, հհ դատախազություն, դատարան
Իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների միջև ընդհանուրն այն է, որ բոլորն այլախոհ են, և իշխանությունը փորձում է ճնշել ու վախեցնել նրանց։ Այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իրավական համակարգն օգտագործվում է նաև ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու նպատակով։
Նշենք, որ այսօր Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստն է։
«Հիշենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պարագայում խոսքը նաև Antifake.am կայքի մասին է, որի աշխատանքն իշխանություն կոչեցյալներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել։ Ինձ համար անհասկանալի է և անդադար բարձրաձայնելու եմ միջազգային կառույցների լռության մասին։ Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյանը»,– ասաց նա։
Դիտարկմանը, թե իշխանությունը նրանց դիտարկում է հիբրիդային պատերազմի համատեքստում, Մամիջանյանն արձագանքեց՝ նշելով, որ դա անհեթեթություն է։
«Ակնհայտ է փաստը, որ առաջիկա էլեկտորալ և ընտրական կարևորագույն գործընթացների ժամանակ Փաշինյանն ու իր այդ խմբակն օգտագործելու են այդ թեզը, թե իբր արտաքին միջամտություն է, հիբրիդային պատերազմ և այլն։ Այսինքն՝ մինչև ընտրություններն ինչ անօրինականություն էլ անի Փաշինյանը, դա ձևակերպվելու է որպես հիբրիդային պատերազմ»,– նշեց Մամիջանյանը։
Առաջին դատական նիստում Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին աջակցելու էին եկել նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։ Դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի և Սամսոնյանի համախոհները՝ նրանց նկարներով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով։