Նիկոլի այս հայտարարությունները վերլուծելու համար կարևոր է ֆիքսել, թե ում հետ գործ ունենք ու թե որն է նրա առաջ դրված թիվ մեկ խնդիրը: Գործ ունենք դրսի ուժերի վրա հենվող, սեփական հասարակության աչքում Իլհամի հետ նույնացվող, առաջիկա ընտրություններում վերարտադրվելը կյանքի նպատակ համարող մի վախկոտ գործչի հետ, որի «աչքերը վաղուց հանած կլինեին», եթե ԱԱԾ-ն մեջքին չլիներ:
Նիկոլը ԱԱԾ-ին հրահանգում է այնպես վերլուծել իրավիճակն ու կանխարգելել ՔՊ-ի համար անցանկալին, որ ընտրություններին ուժի գործադրման կարիք Հակոբյան Աննան չունենա: Ամեն ինչ պետք է արվի, որ ընդդիմության շանսերը դառնան մինիմալ, որ իշխանությունների վերարտադրությունը լինի թվացյալ դեմոկրատական մեխանզիներով, որ մեծ աղմուկ-աղաղակ չառաջանա, որպեսզի լեգիտիմության հարց չծագի Նիկոլի համար:
Խեղճ ԱԱԾ, դե հիմա գնա ու մտածիր՝ ինչ պետք է անես, որ ազգի կողմից ատելի այս երևույթին կրկին վերարտադրես՝ ընկնելով մեղքի տակ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: