Թրամփը ազատ է արձակել «Mariner» լցանավի անձնակազմի երկու ռուս քաղաքացիների. Զախարովա


Քաղաքականություն


Թրամփը ազատ է արձակել «Mariner» լցանավի անձնակազմի երկու ռուս քաղաքացիների, որոնք նախկինում ԱՄՆ զինվորականների կողմից ձերբակալվել էին Հյուսիսատլանտյան օվկիանոսում՝ ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոչի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը», – ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այժմ աշխատում է այդ հայրենակիցների հայրենիք արագ վերադարձն ապահովելու ուղղությամբ։



Leave a Comment