Tert.am-ը գրում է.
Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12.7 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ: Նախորդ տարի կանգնել է 35-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը այլ 189 մլն դրամ ֆինանսական եկամուտ: Իմ անձնական կարծիքը ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց ճիշտ կլինի, որ հանձնաժողովը պատասխանի, թե որտեղից այդ գումարը: Հանձնաժողովը թող պատասխանի նաև, թե Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական պարտավորությունների փակելը ինչու են հետաձգել, կամ հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ինչ են անում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
«Կա 2 տարբերակ: Առաջինը՝ պետք է պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավուրությունը փակվի, կամ էլ պետք է սակագինը թանկանա: Այլ տարբերակ չեմ պատկերացնում՝ թե ինչ ֆինանսական օգուտով պետք է աշխատեն, որ կարողանան էդ ամբողջը փակել»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: