Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և արտաքին ուժերը չպետք է միջամտեն, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու վերաբերյալ հայտարարությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կորոշի, թե ինչ անել Թայվանի հարցում, սակայն Պեկինի կողմից ուժի կիրառումը լուրջ դժգոհություն կառաջացնի Վաշինգտոնում։
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է», – ասել է Մաո Նինգը։