Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է կենսաթոշակի բարձրացման հարցին

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է կենսաթոշակի բարձրացման հարցին։
«Անկեղծ ասած չեմ հասկանում հարցի իմաստը։ Եթե նպատակը շատ գումար ստանալն է, ինչ տարբերություն՝ ինչպե՞ս է դա (կենսաթոշակը, խմբ․) բարձրացվում», – ասաց Թորոսյանը։
Նա ներկայացրեց մեխանիզմ, որը, ըստ նրա, ձեռնտու է թե շահառուին, թե պետությանը՝ 20% հետվճար կենսաթոշակային քարտով անկանխիկ վճարումների դեպքում և 2% հետվճար բոլորի համար ArCa քարտով վճարելու դեպքում։
«Մենք տասնյակ միլիարդավոր դրամների հետվճար ենք տալիս, որն ըստ էության բարձրացում է նորարարական ձևով», – ասաց Թորոսյանը՝ դժվարանալով նշել հստակ ցուցանիշներ։