Ինչպես գրում է պորտալը, «Ուկրաինայի հետ համաձայնության գալով Թրամփի ծրագրի գրեթե բոլոր ասպեկտների շուրջ՝ Սպիտակ տունը ցանկանում է Ռուսաստանի ղեկավարության կողմից այս առաջարկին հստակ պատասխան ստանալ»։
Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Փարիզում հանդիպել է ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցություններից հետո։