
Ատլանտյան օվկիանոսում ամերիկյան զինվորականների կողմից կալանված ռուսական դրոշի տակ նավարկող «Մարիներ» լցանավն ուղեկցվում և պահպանվում էր ռուսական նավերի կողմից, սակայն նրանք որոշել են «չկապնվել» Միացյալ Նահանգների հետ և հեռացել են։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Գիտեք, մենք կալանել ենք ռուսական բեռնատար նավ, որը հասել է այնտեղ։ Այնտեղ ռուսական նավեր կային, որոնք պահպանում էին այն։ Նրանք որոշել են չկապնվել մեզ հետ, ուստի մենք վերցրեցինք նավը։ Դրանից հիմա նավթ է բեռնաթափվում»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ նավը կալանվել էր հունվարի 7-ին։ ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար: