Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. մահացածը Չինաստանի քաղաքացի է. Mercedes-ը, որում եղել է 2 հոգի ու ոչ սթափ վիճակում, հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա

Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. մահացածը Չինաստանի քաղաքացի է. Mercedes-ը, որում եղել է 2 հոգի ու ոչ սթափ վիճակում, հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա


ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, –ամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Մինչ կժամաներ քննչական խումբը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։

Պարեկները մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերեկ են 2 քաղաքացիների։ Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք իրենց համար կանգնած են։ Կարճ ժամանակում պարեկներին հաջողվել է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով։ Նշված վայր է ժամանել քննչական խումբը, քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի և կասկածյալների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով կասկածյալներին են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment