Թրամփը հայտարարել է Մեքսիկայում ռազմական գործողություններ սկսելու մասին

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական
գործողություններ է սկսում Մեքսիկայի տարածքում։ Նա ասել է, որ մոտ ժամանակներս
նախատեսվում են ցամաքային հարվածներ մեքսիկական նարկոկարտելներին։

 

Թրամփը
շեշտել է, որ գործողությունն ուղղված է բացառապես հանցավոր խմբավորումների դեմ և
կապված է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների հետ։

 

«Մենք
կանխել ենք ծովով ստացվող նարկոթրաֆիկի 97%-ը և այժմ պատրաստվում ենք կարտելներին
հարվածել ցամաքում։ Նարկոկարտելները կառավարվում են Մեքսիկայի կողմից։ Շատ տխուր է
տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այդ երկրի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին
տված հարցազրույցում։

 

 

 

Leave a Comment