«Ձեր պատճառով շուրջ 100,000 դրամ կորցրել եմ», «Կրկնակիից ավելի գումար գանձում առաքման համար», «Գողություն կարճ ասած»․ օգտատերերը բողոքում են Globbing-ի ծառայություններից

«Ձեր պատճառով շուրջ 100,000 դրամ կորցրել եմ», «Կրկնակիից ավելի գումար գանձում առաքման համար», «Դատի տալ էր պետք ժամանակին»։

Այս և նմանատիպ բազմաթիվ այլ մեկնաբանություններով են ֆեյսբուքյան օգտատերերը դժգոհում միջազգային օնլայն գնումների հարթակ «Գլոբբինգ»-ի ծառայություններից։ Քաղաքացիները ընկերությանը մեղադրում են գումարներ կորզելու, վատ սպասարկման, առաքման գործընթացը անորակ կազմակերպելու մեջ։

Starnews-ը ներկայացնում է ֆեյսբուքյան օգտաերերից մի քանի դժգոհություններն ու բողոքները՝ ստորև․

«Globbing, ես ձեր պատճառով շուրջ 100,000 դրամ կորցրել եմ, ու ոչ թե գումարի, այլ ձեր ցինիկ ու անբարոյական վերաբերմունքի պատճառով դուք շատ թանկ գին եք վճարելու ինձ: Ես ձեր քթերից բերելու եմ: Նստեք սպասեք»։

«Էլ չխոսամ նրա մասին, որ պատվերս լրացնում եմ վերգետնյա առաքման տարբերակով, ջնջում են ծրագրային, իրենց աշխատակիցները լրացնում են օդային ճանապարհով ու ավտոմատ կրկնակիից ավել գումար գանձում առաքման համար»։

«Ես ձեզ որ պատմեմ իմ փաթեթը ոնց են մուտք արել ու հետո ջնջել անունն էլ դրել չենք ստացել կարողա շոկ ապրեք ․․․․․․ գողություն կարճ ասած»։

«Ինքս հրաժարվել եմ Գլոբինգից բեռս կորցնելու ու դրանով իրենց չզբաղվելու պատճառով: Դատի տալ էր պետք ժամանակին»։

«Ինձ էս քանի ամիսա էլ. փոստիս նամակներ են ուղարկում որ փաթեթ կա իմ անունով ու հաստատելու համար որ իմնա անցնեմ հղումով կամ նշեմ փաթեթի հետևման կոդը , ես ով երբեք իրանցից չի օգտվում ասենք խի են էլի սենց լկտիություն անում , չեն հասկանում որ կամաց-կամաց մարդիկ հիասթափվելու են ու հրաժարվեն իրենցից»։

Leave a Comment