Կյանքից հեռացել է պատմության ամենաբարձրահասակ բասկետբոլիստներից մեկը

73 տարեկանում կյանքից հեռացել է լատվիացի անվանի բասկետբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում կրկնակի օլիմպիական չեմպիոն Ուլյանա Սեմյոնովան, հաղորդում է Լատվիայի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ուլյանա Սեմյոնովան ծնվել է 1952թ․ մարտի 9-ին Լատվիայում։ Նա ԽՍՀՄ հավաքականի գլխավոր աստղն էր 1970-1980-ին։

Սեմյոնովայի հասակը եղել է 2,13 մետր։ Նա Գինեսի ռեկորդների գրքում է ընդգրկվել որպես պատմության մեջ ամենաբարձրահասակ բասկետբոլիստ կինը։

Լատվիացի բասկետբոլիստը օլիմպիական չեմպիոն է դարձել 1976 ու 1980 թվականներին։ Սեմյոնովան  3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա նաև Եվրոպայի 10-ակի չեմպիոն է։

Leave a Comment