ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Կիևի իշխանությունների միջև կնքված հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը Վաշինգտոնի համար պայման էր՝ Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր ջանքերը շարունակելու համար։
«Ես ասացի, որ եթե մենք ուզում ենք առաջ շարժվել, մեզ անհրաժեշտ են հազվագյուտ մետաղներ։ Մենք ուզում ենք մեր գումարը վերադարձնել», – ասաց նա Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը էականորեն չի ազդել Միացյալ Նահանգների վրա։ «Գիտեք, այն իրականում մեզ վրա չի ազդում։ Դա իսկապես ճիշտ է», – ասաց նա։